azatutyun.am Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ Հյուսիսային Կորեան շարունակում է Ռուսաստան նոր զորքեր ուղարկելու նախապատրաստական աշխատանքները, սակայն առայժմ որևէ նշան չկա, որ դա շուտով տեղի կունենա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են Հարավային Կորեայի խորհրդարանի անդամի գրասենյակից։
Անցյալ շաբաթ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Քիմ Յո Ջոնգը հերքել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պնդումները, թե Փհենյանը պատրաստվում է մինչև 50 հազար լրացուցիչ զինծառայող հատկացնել դաշնակից Ռուսաստանի կողմից կռվելու համար։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Հյուսիսային Կորեան շարունակել է Ռուսաստանին զինտեխնիկա մատակարարել, այդ թվում՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ:
Պաշտպանական գերատեսչության տվյալով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ավելի քան 15 միլիոն միավոր հրետանային զինամթերք է մատակարարել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում