Ալիև. «Զանգեզուրի միջանցքի նախագիծն Ադրբեջանում ակտիվորեն իրականացվում է» | azatutyun.am

«Զանգեզուրի միջանցքի նախագիծն Ադրբեջանում ակտիվորեն իրականացվում է». Ալիև | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն Ադրբեջանում ակտիվորեն իրականացվում է և, որ Ադրբեջանի տարածքում նախագծի հիմնական աշխատանքները նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։

Այս մասին APA-ի փոխանցմամբ նա ասել է Ադրբեջանի և Ուզբեկստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստի ժամանակ:

«Ցանկանում եմ նշել, որ աշխատանքներ են իրականացվում նաև Հայաստանում։ Մեր ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են մեզ այդ մասին։ Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում շինարարական աշխատանքները կսկսվեն կա՛մ այս տարվա վերջին, կա՛մ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է, իսկ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այդ հատվածի երկարությունը 194 կիլոմետր է։ Հետևաբար, մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում ավարտին կհասցնենք դրանք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն