azatutyun.am Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը: Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը:
«Հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է ՀՀ գործառութային նշանակությունը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»,- իր ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն ավելի վաղ տեղեկացրել էր. «Կառավարության ծրագիրը քննարկելուց ու ավարտելուց հետո մենք կվերսկսենք այն կիսատ մնացած օրակարգային հարցերը, որոնք մինչ այդ չենք հասցնի քննարկել»:
Սա, ըստ էության, նշանակում է, որ հանձնաժողովի նախագահների ընտրության հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի արդեն կառավարության գործունեության ծրագրի քննարկումից հետո: Խորհրդարանի 12 հանձնաժողովներից 10-ի նախագահներն արդեն ընտրվել են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում