azatutyun.am Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին վաղը կայցելի Թեհրան, իրանական IRNA լրատվականի փոխանցմամբ՝ հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Ալբուսաիդին կհանդիպի իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։
«Այս այցը համապատասխանում է Իրան-Օման երկկողմ համագործակցության ամրապնդմանը և Հորմուզի նեղուցի ափամերձ պետությունների միջև շարունակական քաղաքական խորհրդակցությունների պահպանմանը՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու նպատակով», – ասել է Բաղային։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից ի վեր Իրանը հիմնականում անանցանելի է պահում համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում