Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրելը, Ադրբեջանը պետք է դադարի ՀՀ-ում Ադրբեջան փնտրել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրելը, Ադրբեջանը պետք է դադարի ՀՀ-ում Ադրբեջան փնտրել․ Փաշինյան | factor.am

factor.am«Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել»,- այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանում հաստատված խաղաղության հարատևության և երկու ժողովուրդների սոցիալ-հոգեբանական հաշտեցման մասին։

Վարչապետը նշեց, որ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն փոխադարձ տարածքային և վերադարձի խոսույթները։

«Խաղաղությունը անշրջելի և հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» և արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս»,- ասաց Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն