Ես շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից. մեզ կազատի դուրս գալու-չգալու երկընտրանքից:
ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը դո՞ւրս է գալու ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ, և եթե այո, որ ռազմաքաղաքական դաշինքին է միանալու:
«Կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու: … Մենք բոլոր հարցերը տվել ենք, պատասխաններ չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր բոլոր հետաքրքրությունը սպառված են»:
Խոսելով այլընտրանքի մասին՝ Փաշինյանը ասաց, որ անվտանգության իրենց պատկերացումը այն է, որ ունենան առանց արտաքին օգնության մեր տարածաշրջանում ապրելու կարողություն:
«Արտաքին կապ չունի՝ հյուսիսային, թե արևմտյան: Մենք պետք է ունենանք պաշտպանունակ բանակ և խաղաղություն՝ հիմնված լեգիտիմության, փոխկապվածության, երկարաժամկետ կանխատեսելիության վրա: Դա ա մեր՝ անվտանգության կոնցեպտը»,- ասաց Փաշինյանը: