factor.am Եվրոպական հանձնաժողովի շենքը լուսավորվել է կապույտ և դեղին գույներով՝ ի նշան Ուկրաինային ԵՄ աջակցության և համերաշխության
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է 6,1 միլիարդ եվրոյի չափով աջակցությունը՝ Ուկրաինայի պաշտպանական գնումների նոր փաթեթի համար: Ֆինանսավորումը ներառում է օդային և հրթիռային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, ռազմամթերք և ռադարներ:
«Քանի որ Ռուսաստանն ուժեղացնում է հարձակումները, մենք ուժեղացնում ենք մեր օժանդակությունը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իր ժողովրդին և պաշտպանել իր երկինքը: Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին, և մենք կապահովենք այն, ինչ անհրաժեշտ է, և երբ դա անհրաժեշտ է»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Սա Եվրամիության յուրահատուկ նվերն է Ուկրաինայի անկախության օրվա առիթով։ Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ուկրաինան նշում է անկախության 35-ամյակը։
Գնումների մեծ մասը կիրականացվի ԵՄ ընկերություններից: Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ավելի ինտենսիվ է կիրառում բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր, Հանձնաժողովն ընդգծում է ԵՄ մատակարարումներն էականորեն ավելացնելու անհրաժեշտությունը՝ պաշարների օգտագործման, պատվերների վերադասավորման և արտադրության ծավալների ավելացման միջոցով:
Ֆինանսավորումն իրականացվում է 90 միլիարդ եվրո արժողությամբ Ուկրաինային տրամադրվող աջակցության վարկի (UASL) ծրագրի շրջանակում, որը հաստատվել էր գարնանը։
UASL-ը 2026-2027 թվականների համար նախատեսում է 30 միլիարդ եվրո՝ բյուջետային աջակցության և 60 միլիարդ եվրո՝ պաշտպանության համար, այդ թվում՝ 28,3 միլիարդ եվրո 2026 թվականին՝ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական կարողությունների ամրապնդման նպատակով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում