Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել պրոպանով 7 վագոն՝ Ադրբեջանի տարածքով | tert.am

Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել պրոպանով 7 վագոն՝ Ադրբեջանի տարածքով | tert.am

tert.am Ռուսաստանից Հայաստան է իրականացվել հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես նշվում է, Բալաջարի կայարանից դեպի Բյոյուկ-Կեսիկ ուղղությամբ ուղարկվել է պրոպանով 7 վագոն՝ ընդհանուր 242 տոննա քաշով։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 50 հազար տոննա ցորեն, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն