azatutyun.am Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել։ Վրացական լրատվամիջոցներն են այդ մասին հայտարարել՝ հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազությանը։
Գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին այսօր հայտարարել է, որ կապված է կոռուպցիոն հանցագործության, մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հետ։
Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։
Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2013-2015 և 2021-2024 թվականներին։ 2024-ի փետրվարին նա ընտրվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, իսկ 2025-ի ապրիլին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում