factor.am Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև Live»-ին տված մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խոսքն այն մասին չէ՝ Հայաստանում խելքի կգա՞ն, թե՞ ոչ, այլ այն մասին, որ բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է կատարվեն։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմից որոշակի խնդիրներ կան, նման երկխոսություն ընթանում է»,- ասել է նա։
Օվերչուկը հիշեցրել է, որ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է ներկրվող հայկական բանջարեղենի և մրգերի հետ կապված խնդիրները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում