Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին | shantnews.am

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Կարևորում եմ Հայաստանի և Ուկրաինայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը», -մասնավորապես ասվում է ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն