Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց, նիստը հետաձգվեց | arm.sputniknews.ru

Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց, նիստը հետաձգվեց | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Սարգիս Դադոյանն այսօր ինքնաբացարկ ներկայացրեց։ Բրյուսովի անվան համալսարանին առնչվող գործով առաջին դատական նիստի ժամանակ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նշեց, որ նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում և այս գործով դեռ 2019 թվականին ներգրավված է եղել որպես վարույթն իրականացնող մարմին։

«Հնարավոր է` ողջամիտ կասկած առաջանա, որ դատավորը քննիչ աշխատած տարիներին տեղեկացված լինի գործի հանգամանքների մասին, և, ըստ այդմ, անկողմնակալության հետ կապված խնդիրներ առաջանան։ Դա պետք է բացառվի։ Այդ իսկ պատճառով նախագահող դատավորն ինքնաբացարկ է հայտարարում»,– հայտարարեց նա։

Նիստից հետո Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր պաշտպանյալի գործին և նշեց, որ իր փաստաբանական 26 տարվա փորձառությունը չի բավարարում, որպեսզի կարողանա հասկանալ` ինչի մասին է այն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն