Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր | 1lurer.am

Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման ու հետագա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են երկկողմ փոխայցերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն խորհրդարանական երկխոսության ակտիվացմանն ու առկա կապերի ամրապնդմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու դրա հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն