Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել | 1lurer.am

Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Կոսովոյում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

«Մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ են մտել 70 կգ քաշային պատանիները։ Հայաստանի հավաքականի անդամ Ասատուր Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրել է 115 կգ և 119 կգ։ Հրում վարժության երկու հաջող մոտեցմամբ նա գլխավերևում պահել է 145 կգ և 150 կգ։ Այս վարժությունում Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր»․- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն