Մեդվեդևն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ անդմակցության հարցին | pastinfo.am

Մեդվեդևն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցին | pastinfo.am

pastinfo.am ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ներկայիս իշխանությունների հասցեին՝ անդրադառնալով Երևանի արտաքին քաղաքական ուղղությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում Մեդվեդևը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ ներկայում կիրառելի է միայն մեկ կանոն՝ «խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք»։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև պնդել է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը, մինչդեռ եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող քաղաքականությունը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների հետ Երևանի հարաբերություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն