ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար | factor.am

ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար

Սպառողների կողմից ստացված ազդակների հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում։ Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից։

«Նոր կարգավորմամբ՝ ցանկացած ֆիզիկական անձ իրավունք կունենա առևտրային բանկերից ստանալու տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։

Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ նույնպես կլինի անվճար։

Կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը, ապահովել անհրաժեշտ տեղեկանքի հասանելիությունը և բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը»,- նշված է Կենտրոնական բանկի հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն