«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 24-ին ժամը 19։30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ’ օգոստոսի 25-ին, ժամը 13։00-ին։