news.am Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը Թեհրանում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (SNSC) քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայիի հետ։
Հանդիպման ընթացքում Ռեզային անվստահություն է հայտնել Միացյալ Նահանգների նկատմամբ և ընդգծել, որ Իրանը պահպանում է Հորմուզի նեղուցի շուրջ վերահսկողությունը, հաղորդում է Mehr-ը։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է փոխի իր քաղաքականությունը և գործնական քայլեր ձեռնարկի՝ Իսլամաբադի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Իր հերթին Ասիմ Մունիրը ընդգծել է երկու երկրների եղբայրական հարաբերությունները և նշել համատեղ պակիստանա-իրանական սահմանի երկայնքով անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ Իսլամաբադի ջանքերը։