news.am Ռուսաստանը հարձակվել է Մոլդովայի հետ սահմանին գտնվող «Վինոգրադովկա — Վուլկենեշտի» միջազգային ավտոմոբիլային անցակետի վրա։ Ներկայումս այն ժամանակավորապես փակ է։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության Հարավային տարածաշրջանային վարչությունը։
Սահմանապահների տվյալներով՝ Ռուսաստանը հարվածել է անցակետին Shahed տեսակի հարվածային ԱԹՍ-ներով։ Գնդակոծությունը գրանցվել է գիշերը։ Այս անցակետով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցումն առայժմ կասեցված է։ Այդ մասին Ուկրաինան տեղեկացրել է մոլդովական կողմին, փոխանցում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Տրանսպորտը վերահասցեագրվում է դեպի այլ անցակետեր։