Պակիստանը և Իրանը «զգալի առաջընթաց» են գրանցել հակամարտության դադարեցմանն ուղղված բանակցություններում․ Պակիստանի ՆԳ նախարար | azatutyun.am

Պակիստանը և Իրանը «զգալի առաջընթաց» են գրանցել հակամարտության դադարեցմանն ուղղված բանակցություններում․ Պակիստանի ՆԳ նախարար | azatutyun.am

azatutyun.am Պակիստանը և Իրանը «զգալի առաջընթաց» են գրանցել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի հանգուցալուծման և խաղաղության ուղղությամբ բանակցություններում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարարը՝ ամփոփելով այցը Թեհրան։

Ըստ Պակիստանի զինված ուժերի տարծած հաղորդագրության՝ Իրանի ղեկավարության հետ պակիստանյան բանակի հրամանատար Ասիմ Մունիրի բանակցությունները կենտրոնացած էին հետագա էսկալացիան կանխելու, Հորմուզի նեղուցը վերաբացելու, ինչպես նաև հակամարտությունն արագ դադարեցնելու վրա։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խաղաղության և հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու ուղիների շուրջ։

«Իրանի նախագահն անկեղծորեն ներկայացրեց իր կառավարության տեսակետը, և մենք շատ կառուցողական մտքեր փոխանակեցինք առկա խնդիրների շուրջ», – X-ում գրել է ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին, որը Մունիրին ուղեկցում էր Թեհրան:

Մունիրի հետ զրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հույս է հայտնել, որ շարունակական քաղաքական կամքը և Պակիստանի համատեղ համագործակցությունը կօգնեն հասնել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով սահմանված նպատակներին: Նա ընդգծել է Վաշինգտոնի ստանձնած հանձնառություններին հավատարիմ մնալու կարևորությունը՝ նշելով, որ «ԱՄՆ-ն պետք է փոխի Թեհրանի նկատմամբ գործադրող տոնը և մոտեցումը»։

Սպիտակ տունը և Պետդեպը դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները:

Reuters-ը նախօրեին հայտնել էր, որ նախքան Թեհրան մեկնելը Մունիրը հեռախոսով զրուցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Անցյալ շաբաթ Թրամփը տնտեսական հետևանքների մասին էր նախազգուշացրել այն երկրներին, որոնք «որևէ տեսակի փրկօղակ կտրամադրեն Իրանին», քանի որ ԱՄՆ-ն ձգտում է մեկուսացնել Իրանը: Իրանն իր հերթին սպառնացել է, որ ի պատասխան կարգելի նավթի բոլոր արտահանումները Պարսից ծոցից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն