Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի․ փաստաբան | civilnet.am

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի․ փաստաբան | civilnet.am

civilnet.am Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։ Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար ռեժիմով։ Ենթադրվում է, որ կալանքի միջնորդություն կներկայացվի», – ասել է Օրբելյանը։

Փաստաբանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ նախագահության օրոք կառավարության որոշակի օրենքներ վավերացնելու հետ կապված։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ «քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»։

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտյան, իրավապահները տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Միաժամանակ խուզարկություն է սկսվել նրա որդու՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են Քոչարյաններին պատկանող մի շարք ընկերություններ։ Խուզարկություններ են ընթանում նրանց պատկանող ընկերություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն