1lurer.am Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հղած մաղթանքների համար:
Թուրքիայի հաստատակամ հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ընկած է աննախադեպ ամուր հարաբերությունների հիմքում՝ նշել է Ուկրաինայի ղեկավարը:
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան գնահատում է Էրդողանի անձնական մասնակցությունն ու Թուրքիայի միջնորդությունը ռուսական գերությունից ուկրաինացիներին տուն վերադարձնելու և խաղաղությունը մոտեցնելու ջանքերում: