azatutyun.am Թուրքիան ողջունում է ԱՄՆ իշխանությունների կողմից երեկ հրապարակված որոշումը, որով Վաշինգտոնը հեռացրել է Սիրիան ահաբեկչական գործունեությունը հովանավորող պետություններից ցանկից։
«Այս քայլով վերացվել է Սիրիայի վերականգնման և բարգավաճման գլխավոր խոչընդոտներից մեկը», – այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչներին միավորվել բարեկեցիկ Սիրիայի ստեղծմանն ուղղված ջանքերի շուրջ և վերջ դնել այն բոլոր ագրեսիվ գործողություններին, որոնք վտանգում են այդ տեսլականը», – հայտարարել է Ֆիդանը։