arm.sputniknews.ru ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այն, ինչ այսօր անում են Քոչարյանների ընտանիքի հետ, կանեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել իշխանությունների վարած քաղաքականությանը։Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խուզարկությունն սկսվել էր առավոտյան 07:00-07:10–ի սահմաններում, սակայն առանձնապես ոչինչ չեն արել։
«Անակնկալ չկա այս առումով, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է․ այս ամենը կապված է մեր ընդդիմադիր գործունեության, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու, չնահանջելու, չկզելու հետ։ Այս ամենին մենք պատրաստ էինք, և սա առաջին անգամը չէ»,– ասաց Լևոն Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այն, ինչ այսօր անում են Քոչարյանների ընտանիքի հետ, կանեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել իշխանությունների վարած քաղաքականությանը։