Մոտ 2 շաբաթ առաջ վիրահատվել է. Լևոն Քոչարյանը` հոր առողջական վիճակի մասին | arm.sputniknews.ru

Մոտ 2 շաբաթ առաջ վիրահատվել է. Լևոն Քոչարյանը` հոր առողջական վիճակի մասին | arm.sputniknews.ru

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրը կապված է սրտի հետ։ Այս մասին րագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Լևոն Քոչարյանը նշեց, որ այս պահին հորից ընդհանրապես տեղեկություն չունի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է Հակակոռուպցիոն կոմիտեում, նրան տեղափոխել են բուժհաստատություն։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ տեղեկացրել էր, որ նա վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։

Լրագրողները Լևոն Քոչարյանից հետաքրքրվեցին՝ ստենտավորվե՞լ է։ Պատգամավորը դրական պատասխան տվեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն