arm.sputniknews.ru Սարգսյանից առաջ էլ Հակակոռուպցիոն շենքից դուրս եկավ առավոտյան ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի քան 1.5 ժամ անց դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ մոտավորապես ժամը 14։00-ից նա Հակակոռուպցիոն կոմիտեում է ու այն ժամանակ հայտնել էր, որ տեղյակ չէ, թե ինչու են իրեն կանչել։
«Գործի նյութերը, երբ կստանանք` կխոսենք։ Հիմա բան չեմ հասկանում»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Ընդգծենք, որ Սարգսյանից առաջ էլ Հակակոռուպցիոն շենքից ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատի ծառայողների ուղեկցությամբ դուրս եկավ առավոտյան ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը։