Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ | 1lurer.am

Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը օգոստոսի 25-ին հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ սերտ հարաբերությունները, խոսել համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժի առկայության մասին։

Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։

Ալեքսանդր Վիննիկովը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին՝ նորընտիր խորհրդարանում հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը խոսել է ՆԱՏՕ-Հայաստան փոխգործակցության խորացումից՝ բարձր գնահատելով Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի ուժերի կազմում իրականացվող խաղաղապահ առաքելությունում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն