«Ֆոլքսվագենը» պատրաստվում է 50 հազար աշխատակից կրճատել | azatutyun.am

«Ֆոլքսվագենը» պատրաստվում է 50 հազար աշխատակից կրճատել | azatutyun.am

azatutyun.am  Գերմանիայի խոշորագույն ավտոմոբիլային կոնցերնը՝ «Ֆոլքսվագենը», պատրաստվում է 50 հազար աշխատակից կրճատել։

Այսօր այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Օլիվեր Բլյումեն՝ «Ֆոլքսվագենի»՝ Վոլֆսբուրգում գտնվող մայր գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Reuters-ի տեղեկություններով ընկերության մոտ 10 հազար աշխատակիցների առջև ունեցած նրա ելույթը մի քանի անգամ ընդհատվել է սուլոցներով։

«Ֆոլքսվագենի» ղեկավարը պնդել է, որ կրճատումներն անհրաժեշտ են ընկերության արմատական վերակառուցումն իրականություն դարձնելու համար։ «Մենք ստիպված ենք դիմել այդ քայլին քանի որ ընկերության ծախսերը 30 տոկոսով ավելին են քան մեր մրցակիցներինը»,- հայտարարել է «Ֆոլքսվագենի» ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն