Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։
«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»,- հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել իր տանը կախված վիճակում, և նա այսօր իր հերթապահության օրը պետք է գնար զորամաս։