Աֆղանստանում շուրջ 1 միլիոն երեխա մահվան շեմին է թերսնուցման պատճառով․ ՄԱԿ | news.am

Աֆղանստանում շուրջ 1 միլիոն երեխա մահվան շեմին է թերսնուցման պատճառով․ ՄԱԿ | news.am

news.am ՄԱԿ-ը նախազգուշացրել է Աֆղանստանում պարենային ճգնաժամի կտրուկ խորացման մասին. շուրջ 1 միլիոն երեխա տառապում է ծանր սուր թերսնուցումից, ինչն անմիջական սպառնալիք է նրանց կյանքի համար: Առանց ժամանակին ցուցաբերվող բուժման՝ նրանցից շատերը կարող են մահանալ, AFP-ին հայտնել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Թաջուդին Օյևալեն:

Ընդհանուր առմամբ, երկրում 3,7 միլիոն երեխա տառապում է սուր թերսնուցումից: Ընդ որում, այս տարի ավելի քան 500 հազար երեխա արդեն հոսպիտալացվել է ծանր կամ միջին աստիճանի հյուծվածության պատճառով: Հուլիսին ծանր սուր թերսնուցմամբ հոսպիտալացված երեխաների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ մեկ երրորդով՝ 6 հազարից հասնելով ավելի քան 8 հազարի:

Հատկապես խոցելի են փոքրահասակ երեխաները. ծանր սուր թերսնուցման դեպքերի ավելի քան 80%-ը բաժին է ընկնում մինչև երկու տարեկան երեխաներին, իսկ ծանր հյուծվածությամբ ու բարդություններով հոսպիտալացվածների գրեթե 40%-ը մինչև վեց ամսական երեխաներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն