Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով առաջին դատական նիստը | azatutyun.am

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով առաջին դատական նիստը | azatutyun.am

azatutyun.am Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով առաջին դատական նիստն էր այսօր՝ Արարատի ու Վայոց ձորի մարզի դատարանում։ Աղջնակները նիստին չեն մասնակցել, միայն նրանց ծնողները, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նիստում երկարաձգվել են երեք մեղադրյալների՝ ընտանիքի հետ մտերմություն արած 65 ու 58 տարեկան վեդեցի տղամարդկանց ու ընտանիքին բարերար ներկայացած երեխաների39-ամյա տղամարդու կալանքի ժամկետները։

Մայիսի սկզբին պայթեց Վեդիի այս զարհուրելի պատմությունը։ Լրատվամիջոցներն ահազանգեցին՝ երկու աղջնակներ ամիսներով սեռական բռնության են ենթարկվում, իրավապահները կոծկում են դեպքը, ենթադրյալ մանկապիղծները ազատության մեջ պտտվում։ Սրանից հետո միայն իրավական ակտիվ գործընթացներ սկսվեցին։ Բռնարարները կալանավորվեցին, իսկ Վեդի քաղաքի ու Արարատի մարզի ոստիկանության ու քննչական մարմինների ղեկավարները ընդամենը ազատվեցին աշխատանքից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն