shantnews.am Ռուսաստանից Ադրբեջանով տարածքով դեպի Հայաստան հերթական բեռնափոխադրումն է իրականացվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Բալաջարի կայարանից Բեյուք-Քեսիկի ուղղությամբ ուղարկվել է ցորենով բեռնված 14 վագոն՝ ընդհանուր 976 տոննա, ինչպես նաև փայտանյութով մեկ վագոն՝ 65 տոննա քաշով։
Ըստ աղբյուրի՝ մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 50 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։