Իսրայելական զորքերը կմնան Սիրիայի բուֆերային գոտում, քանի դեռ սպառնալիքները պահպանվում են․ Կաց | news.am

Իսրայելական զորքերը կմնան Սիրիայի բուֆերային գոտում, քանի դեռ սպառնալիքները պահպանվում են․ Կաց | news.am

news.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ սպառնալիքի պատճառով իսրայելական զորքերը կմնան Ջաբալ էշ-Շեյխի (Հերմոն լեռ) շրջանում և Սիրիայի տարածքում գտնվող բուֆերային գոտում։ Այս մասին հայտնում է իսրայելական «7-րդ ալիքը»։

Տվյալ շրջան կատարած այցի ընթացքում Կացն ընդգծել է այդ դիրքերի ռազմավարական նշանակությունը, որտեղից, նրա խոսքով, իսրայելցի զինվորականները կարող են հետևել մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող Դամասկոսին, ինչպես նաև լիբանանյան Բեքաայի հովտին ու «Հեզբոլլահ» շարժման հենակետերին։

Նախարարի փոխանցմամբ՝ այդ դիրքերը նաև հնարավորություն են տալիս պաշտպանել Գոլանի բարձունքների և Գալիլեայի բնակավայրերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն