arm.sputniknews.ru Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 նորածին է մահացել: Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով փրկարար ծառայություններում իր աղբյուրներին։
«Առնվազն 15 նորածին է մահացել այն բանից հետո, երբ հրդեհ է բռնկվել Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի գինեկոլոգիական բաժանմունքում»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրդեհը սկսվել է այն բանից հետո, երբ պայթել է օդորակիչի կոմպրեսորը։ Այդ պահին բաժանմունքում 16 երեխա է եղել, նրանցից միայն մեկին հաջողվել է փրկել։ Փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ հրդեհն արդեն մարվել է: