Auto Draft

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են ընթացող բանակցությունները | armenpress.am

armenpress.am Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով QNA գործակալությունը, այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Օմանի Սուլթանության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ընթացող բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով ժամանակավոր համատեղ նավագնացության միջանցք ստեղծելու, ինչպես նաև նեղուցից ականները մաքրելու համատեղ ծրագրի շուրջ», — ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ալ Թանին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է «Կատարի պետության լիակատար աջակցությունը դիվանագիտական ջանքերին և բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ծովային նավագնացության ազատությունն ապահովող լուծում գտնելուն, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն երաշխավորող համաձայնության հասնելուն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն