Օգոստոսի 25-ին՝ ժամը 19։14-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան բնակավայրի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել և ստացել է ոտքի կոտրվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին վնասել է ոտքը: Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։