«Կուզեինք՝ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր». ՌԴ պետդումայի նախագահ | news.am

«Կուզեինք՝ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր». ՌԴ պետդումայի նախագահ | news.am

news.am Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ քաղաքականություն վարելը՝ միաժամանակ ձգտելով անդամակցել Եվրոպական միությանը և շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հնարավորություններից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կուզեինք, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր, որովհետև եթե Հայաստանը օրենք է ընդունում Եվրամիությանը միանալու մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները։ Ինչո՞ւ եք խաբում դրա մասնակիցներին»,- նշել է Վոլոդինը:

Նա հավելել է, որ Հայաստանի կողմից դա «ցինիկ է և սխալ»:

«Պարզապես աասեք: Գնո՞ւմ եք Եվրամիություն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»,- ընդգծել է Ռուսաստանի պետդումայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն