Բեսենթը Բահրեյնի ֆինանսների նախարարի հետ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցները | azatutyun.am

Բեսենթը Բահրեյնի ֆինանսների նախարարի հետ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցները | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի ֆինանսների նախարար շեյխ Սալման բին Խալիֆա ալ Խալիֆայի հետ՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

«Իրանին չպետք է թույլատրվի սպառնալ միջազգային առևտրին կամ Հորմուզի նեղուցը որպես լծակ օգտագործել համաշխարհային տնտեսության դեմ», – ըստ X-ում հրապարակված հաղորդագրության՝ ասել Բեսենթը:

Նա նաև ընդգծել է, թե «կարևոր է շարունակել ֆինանսական ճնշումը Իրանի մնացած տնտեսական կենսական ուղիների վրա» և ասել, որ «ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի ռեժիմին ֆինանսապես աջակցողներին»։

Բեսենթը ողջունել է «Բահրեյնի հետ երկարատև գործընկերությունը և միջազգային ֆինանսական համակարգի ամբողջականության պաշտպանության հարցում նրա շարունակական հանձնառությունը»:

Պաշտոնյաները համաձայնել են «ԱՄՆ-ի, Բահրեյնի» և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գործընկերների, ինչպես նաև «միջազգային հանրության կողմից անօրինական ֆինանսների դեմ պայքարի և տնտեսական անվտանգության ամրապնդման համար շարունակական համակարգման կարևորության» հարցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն