Ճամբարակի վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ | 1lurer.am

Ճամբարակի վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:

Օգոստոսի 19-ին Ճամբարակ տանող ճանապարհին «ԳԱԶ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է:

Քննչական կոմիտեն վրաերթի դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով: Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն