Իմ տղան այդ մարդը չէ․ Հովիկ Աբրահամյանը` որդուն առաջադրված մեղադրանքի մասին | arm.sputniknews.ru

Իմ տղան այդ մարդը չէ․ Հովիկ Աբրահամյանը` որդուն առաջադրված մեղադրանքի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն աբսուրդ է համարում որդուն՝ Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը։

Նշենք, որ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։

«Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի։ Ես աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը։ Իմ որդուն ով ճանաչում է ու շփվել է իր հետ, աշխատել է, գիտեն` ինքն այդ որակի մարդ չէ»,– լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել է օգոստոսի 8-ին, իսկ հաջորդ օրն արդեն դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել նրան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն