Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում | 1lurer.am

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Կողմերը քննարկել են 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ անցկացման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։

«Քննարկեցինք գործակցության մեկնարկը և մեր երկրները լավագույնս ներկայացնելու ուղիները։ Հաջորդ հանդիպումը կանցկացնենք հոկտեմբերին, արդեն Հայաստանում և կհյուրընկալենք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին։ Այդ ժամանակ կունենանք հետագա քայլերի հստակ ծրագիրը»,- ասել է ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն