ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ կա 9 տուժած | 1lurer.am

ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ կա 9 տուժած

Օգոստոսի 26-ին՝ ժամը 16։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Շողակաթ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Tesla» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է, իսկ «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա 9 տուժած։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն