Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է տարածումը դեպի հարակից տներ | 1lurer.am

Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է տարածումը դեպի հարակից տներ | 1lurer.am

1lurer.am Օգոստոսի 26-ին՝ ժամը՝ 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։50-ին, մարել՝ 23։25-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ և այլ խոտածածկ տարածքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն