ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում կազմակերպության քննարկումներին | shantnews.am

Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում կազմակերպության քննարկումներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար | shantnews.am

shantnews.am Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակում անցկացվող քննարկումներին, սակայն դե յուրե շարունակում է մնալ կազմակերպության անդամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Մենք այս հարցը վաղուց ենք քննարկում։ Այսօր Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակում հարցերի քննարկմանը, չի ուղարկում իր աշխատակիցներին և զինծառայողներին ՀԱՊԿ-ի քարտուղարությունում քվոտային պաշտոններ զբաղեցնելու համար, ինչպես նաև արդեն երրորդ տարին է՝ չի վճարում անդամավճարները։ Սակայն դե յուրե Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,- նշել է նա։

Մասադիկովի խոսքով՝ Հայաստանը լուրջ ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, իսկ հայ ժողովուրդը տարբեր ժամանակաշրջաններում աջակցել է երկրի ղեկավարության նախաձեռնություններին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացմանը և գոհ կլինի, եթե դա տեղի ունենա։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Երևանը կազատվի կազմակերպությունից դուրս գալու կամ չգալու երկընտրանքից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն