Կատարի վարչապետն այցելում է Թեհրան՝ միջնորդական ջանքերը շարունակելու համար | azatutyun.am

Կատարի վարչապետն այցելում է Թեհրան՝ միջնորդական ջանքերը շարունակելու համար | azatutyun.am

azatutyun.am Կատարի վարչապետն այսօր կայցելի Թեհրան՝ դիվանագիտական գործընթացը վերագործարկելու նպատակով: Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել Վաշինգտոնի այն խոստման շուրջ, որ կավելացնի Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը՝ պատժամիջոցների ենթարկելով Իրանի առևտրային գործընկերներին։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ավելի վաղ հայտարարել էր Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նոր նախաձեռնության մասին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները «տնտեսական գրոհ է սկսում աշխարհով մեկ Իրանի ֆինանսական կապերի դեմ»։

Կատարը, լինելով Իրանի ծոցի հարևանը և ԱՄՆ-ի դաշնակիցը, հանդես է եկել որպես հակամարտող կողմերի միջև կապի և բանակցությունների միջնորդ։ Կատարը նաև անմիջական դեր է ունեցել հունիսին հրադադարի հաստատման գործում, որը կարճ ժամանակով հանգեցրեց ռազմական գործողությունների դադարեցմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն