azatutyun.am Փրկարարական խմբերը որոնում են Նեպալ-Տիբեթ սահմանին անհետ կորած ավելի քան 1,300 մարդկանց։ Հորդառատ հեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 165 մարդ զոհվել է:
Պաշտոնյաների խոսքով՝ անհետ կորածների թվում բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ կան։
Տարվա այս սեզոնին զբոսաշրջիկները՝ հատկապես ուխտավորնեը, հաճախ են այցելում Նեպալ ու Տիբեթ:
Սա Նեպալի ամենաավերիչ աղետն է համարվում 2015-ի երկրաշարժից հետո, որը 9000 մարդու կյանք խլեց, նշում է BBC-ն: