Այսօր առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա կրակ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն:
«Գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը:
Ուղևորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում»,- ասվում է հաղորդագրությունում: