Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ | 1lurer.am

Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 05։08-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Ազատապադյոմ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «GAZelle» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը և երկու ուղևոր արգելափակվել են ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել տուժածներին․ վերջիններս հոսպիտալացվել են»,- ասվում է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն