Փաստացի մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին | 1lurer.am

Փաստացի մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին | 1lurer.am

1lurer.am Ազգային ժողովի՝ օգոստոսի 27-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, իր ելույթի ժամանակ անդրադառնալով TRIPP նախագծին, կարծիք հայտնեց, թե այն չի լուծում Հայաստանի ապաշրջափակման խնդիրը:

«TRIPP-ը միջանցք է, միջանցք է TRIPP-ը: Ինձ չեք հավատո՞ւմ, վերցրե՛ք, կարդացե՛ք: Համաշխարհային բանկի սահմանումը լավագույն պրակտիկա ունի՝ միջանցքների կառավարման: Հարց է՝ դա էքստերիտորիա՞լ միջանցք է, թե՞ Հայաստանի ամբողջական, ինքնիշխանության ներքո գտնվող միջանցք: Ո՛չ, այդ ճանապարհի, այդ միջանցքի վրա հայկական ինքնիշխանությունը սահմանափակված է լինելու: Ի՞նչ Back Office, ի՞նչ Front Office, ի՞նչ անխոչընդոտ անցման մասին ենք խոսում, ո՞րն է այդ խոչընդոտը: Ինչո՞ւ պիտի ամերիկացին, անգլիացին, ռուսը և նույնիսկ պապուասը Հայաստան մտնելիս խոչընդոտների հանդիպեն, իսկ ադրբեջանցիները խոչընդոտների չհանդիպեն»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ 1 տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, երբ նախաստորագրվեց Խաղաղության հռչակագիրը, բոլոր ընդդիմադիրներն ասում էին, թե Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ է տալու, փոխարենը ոչինչ չի ստանալու:

«Նախ՝ եթե դուք ուշադիր կարդաք՝ ի՞նչ է գրված, TRIPP-ի իրագործումն ընդհանուր տարածաշրջանային ապաշրջափակման բաղադրիչ է: TRIPP-ը դրա մաս է, և պայմանավորվածությունը հետևյալն է. բացվում է և՛ TRIPP-ը, և՛ մնացածը, օրինակ՝ Երասխ-Սադարակ երկաթգիծը: Դա նշանակում է, որ ինչպես մեր տարածքն է բացվում Ադրբեջանի համար երկաթգծով, այնպես էլ իրենցը՝ մեզ համար:

Բացի դրանից՝ իրադարձությունները զարգացան այնպես, որ փաստացի՝ մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար: Մենք հիմա Ադրբեջանի տարածքով երրորդ երկրների հետ երկաթուղային կապ ունենք: Ուզում եմ մեկ այլ բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել. որ մենք հիմա Թուրքիայի տարածքով էլ Թուրքիայի և երրորդ երկրների հետ երկաթուղային կապ ունենք,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն