ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 255 միլիոն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար | armenpress.am

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 255 միլիոն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար | armenpress.am

armenpress.am Հայաստանի կառավարությունը 7 համայնքներում 9 սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու որոշում ընդունեց։

Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի հերթական նիստում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ խոսքը պետական համաֆինանսավորման ծրագրերը պետական բյուջեից 1 միլիարդ 255 միլիոն դրամով համաֆինանսավորելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունմանն է վերաբերում։

«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. 2 ծրագիր՝ Արմավիրի մարզում, 3 ծրագիր՝ Գեղարքունիքի մարզում, 2 ծրագիր՝ Լոռու մարզում, 1 ծրագիր՝ Կոտայքի մարզում, 1 ծրագիր՝ Վայոց ձորի մարզում։ Ընդհանուր խոսքը թվով 7 համայնքների 9 սուբվենցիոն ծրագրերի մասին է։ Միաժամանակ կցանկանամ նշել, որ նաև հրատապ աշխատանքներով քիչ առաջ ֆինանսավորում իրականացրեցինք չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունված որոշմամբ, իսկ ընդհանուր առմամբ այս հաստատումն էլ հետն արդեն 2026 թվականի բյուջեից կունենանք 10.9 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր հանրապետության բոլոր համայնքներում»,- ասաց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն